Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության
21.01.2018 | 13:11

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության և շուտով պաշտոնապես կհայտարարվի «Մանչեստր Յունայթեդի» խաղացողի տրանսֆերի մասին, հաղորդում է Sky Sport-ի և The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում:

Հունվարի 20-ին Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալի» ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին դետալները և սպասվում է, որ հունվարի 21-ին հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմում: Մխիթարյանի համաձայնությունից հետո կհայտարարվի նաև չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեստր Յունայթեդ»:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ